Սիրելի տողերից մինչև հարմարավետ ընթերցանություն
Ոմանք սիրում են կարդալիս ընդգծել հավանած նախադասությունները։ Մյուսներն էլ չեն պատկերացնում գրքի էջին գրիչ մոտեցնելը, ինչպես ես 😀 ։ Այս նվերի գաղափարները կօգնեն երկու տեսակի ընթերցողներին էլ պահպանել իրենց մտքերն ու հեշտությամբ գտնել սիրելի տողը, ինչպես նաև ավելի հարմարավետ կարդալ տանն ու ճանապարհին։
1. Book Darts մետաղական նշիչներ
Սովորական էջանիշը ցույց է տալիս էջը, իսկ այս մետաղականները՝ հենց տողը։ Բարակ մետաղական նշիչներն ամրացվում են էջի եզրին ու օգնում նորից գտնել անհրաժեշտ նախադասությունը՝ առանց այն ընդգծելու կամ էջի անկյունը ծալելու։
Հաճելի փոքրիկ նվեր է նրա համար, ով վերընթերցում է սիրելի վեպերը, մեջբերումներ հավաքում կամ միշտ ուզում է ձեզ մի հատված ցույց տալ։ Նշիչները բազմակի օգտագործման են և վաճառվում են մետաղական տուփով։ Կարելի է նվիրել առանձին կամ, օրինակ, ընթերցանության օրագրի հետ։ Կան տարբեր մետաղներից նշիչներով հավաքածուներ։
Book Darts — $19.75
2. WSCHU կպչուն էջանիշներ
Նրա համար, ով սիրում է գրքերի մեջ գունավոր նշումներ անել, և վերջում էջերի արանքից մի փոքրիկ ծիածան է երևում։ Այս կիսաթափանցիկ էջանշիչներով կարելի է նշել կարևոր հատվածները՝ դրանց տակ եղած բառերը տեսանելի թողնելով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ տեղափոխել նշիչները։
Փաթեթում կա տարբեր գույների 1,120 էջանշիչ․ հարմար է ցանկացած նշումների համար՝ սիրելի տողեր, հարցեր կամ հատվածներ, որոնք պետք է քննարկել գրքասերների ակումբում։ Այս էջանիշների հավաքածուն կարող է դառնալ փոքրիկ, բայց ուշադրությամբ ընտրված նվեր։

Կպչուն էջանշիչներ — $6.99
3. Lamare ընթերցանության օրագիր
Նրա համար, ով հրաշալի գիրքն ավարտելուց հետո ուզում է հիշել ավելին, քան վերնագիրը։ Այս օրագրում կարելի է գրանցել կարդացած գրքերը, գնահատել դրանք ու գրել տպավորությունները։ Կա նաև հաջորդ կարդալիքների ցանկի համար տեղ և ընթերցանության ընթացքին հետևելու վանդակներ, որոնք կարելի է գունավորել։ Կարճ ասած՝ օֆֆլայն Goodreads:
Կոշտ կազմով այս օրագիրը հարմար է պահել այն գրքի կողքին, որն այժմ կարդում եք։ Ժամանակի ընթացքում այն կպահպանի սիրելի պատմությունների, կիսատ թողած գրքերի ու ուրիշներին առաջարկելու արժանի ընթերցումների մասին գրառումները։ Լավ ընտրություն է նրա համար, ով սիրում է իր մտքերը թղթին հանձնել։

Lamare օրագիր — $15.96
4. Glocusent պարանոցին դրվող LED լամպ
Հաստատ գիտեք մեկին, որ, անկախ ժամից, ասում է․ «Մի գլուխ էլ կարդամ ու վերջ»։ Պարանոցին կախվող այս լամպը հենց այդ մարդկանց համար է։ Ճկուն թևերը թույլ են տալիս լույսն ուղղել դեպի էջերը՝ ձեռքերն ազատ թողնելով, իսկ պայծառության կարգավորումն ու լույսի երեք երանգները հնարավորություն են տալիս քնելուց առաջ ավելի մեղմ ու տաք լույս ընտրել։ Լամպը վերալիցքավորվող է։
Glocusent ընթերցանության լամպ — $21.84
5. Բամբուկե գրքակալ
Մտածեք նրա մասին, ով ճաշ պատրաստելիս բաղադրատոմսի էջը բաց է պահում ձեռքի տակ ընկած որևէ իրով, կամ ուսանողի, ով անընդհատ կորցնում է դասագրքի անհրաժեշտ տողը։ Գրքակալը պահում է գիրքը բաց ու հարմար դիրքում, մինչ ձեռքերն այլ գործով են զբաղված։
Բամբուկե այս տարբերակն ունի թեքության հինգ դիրք և էջերն ամրացնող սեղմակներ։ Այն ծալվում է, այնպես որ օգտագործելուց հետո հեշտ է պահել։ Գրքերից բացի՝ կարելի է վրան դնել նոտաներ կամ պլանշետ։

Բամբուկե գրքակալ — $15.33
6. APLUFINE փափուկ պատյան՝ գրքի համար
Նրա համար, ով երբեք տնից դուրս չի գալիս առանց գրքի, նույնիսկ երբ պայուսակն արդեն լիքն է։ Փափուկ ներդիրով պատյանն օգնում է գիրքը պաշտպանել կողքին հայտնված բանալիներից, լիցքավորիչներից ու մյուս իրերից։
Կարված նախշերով այս պատյանը փակվում է կայծակաճարմանդով(գեղեցիկ բառ է, չէ՞), կարելի է լվանալ, իսկ առջևի գրպանում՝ գրիչ կամ էջանիշ պահել։ Ընտրեք նրա ճաշակին համապատասխան նախշը և անպայման ստուգեք չափերը․ բարակ փափկակազմ գրքին ու հաստ, կոշտ կազմով հատորին տարբեր չափի պատյաններ են պետք։
APLUFINE գրքի պատյան — $7.99-ից
7. Kindle Paperwhite 16GB
Նրա համար, ով հանգստյան օրերի ճամփորդությանը երեք գիրք է վերցնում, քանի որ դեռ չգիտի՝ որը կուզենա կարդալ։ Kindle-ը թույլ է տալիս բազմաթիվ գրքեր ունենալ ձեռքի տակ՝ առանց պայուսակում ևս մեկի համար տեղ փնտրելու։
Paperwhite-ն ունի 7 դյույմանոց, լույսը չարտացոլող էկրան, կարգավորվող տաք լուսավորություն և մարտկոց, որի մեկ լիցքավորումը բավականացնում է շաբաթներ շարունակ։ Կարող է հարմար նվեր լինել նրա համար, ով կարդում է աշխատանքի գնալու ճանապարհին կամ ում գրադարակներում այլևս տեղ չկա։
Kindle Paperwhite — $149.99
Նրա փոքրիկ գրադարանի համար
Վերջին երկու գաղափարները նրա համար են, ով իր գրադարակներից նույնքան հաճույք է ստանում, որքան այն գրքից, որն այդ պահին կարդում է։
8. Անվանական դաջիչ՝ անձնական գրադարանի համար
Հաճելի զգացողություն է գիրքը բացելն ու ներսում սեփական գրադարանի նշանը տեսնելը։ Անվանական դաջիչը թղթի վրա անունը դաջում է ուռուցիկ տառերով՝ այնպիսի գրության հետ, ինչպիսին է «From the Library of» կամ «Ex Libris»՝ նշելով, թե ում գրադարանին է պատկանում գիրքը։
Կարելի է ընտրել նրա ճաշակին համապատասխան ձևավորում՝ պարզ անվանագրից մինչև ծաղիկներ, կատուներ կամ վիշապներ։ Հատկապես հաճելի նվեր է նրա համար, ով սիրով համալրում է իր հավաքածուն կամ գրքեր է տալիս ընկերներին կարդալու։ Եթե նա նախընտրում է թանաքով դրոշմված պատկերը, կարելի է նաև կնիք ընտրել։ Պատվիրելիս ժամանակ թողեք անհատական պատրաստման համար և ուշադիր ստուգեք անվան ու մյուս գրությունների ուղղագրությունը։

Անվանական դաջիչ — $33.50
9. Գրադարակի մանրակերտ անկյուն՝ սեփական ձեռքերով հավաքելու համար
Իրական գրքերի արանքում տեղավորված փոքրիկ գրախանութն աննկատ չի մնա։ Փայտե այս հավաքածուներից կարելի է մանրակերտ տեսարաններ կառուցել։ Շատերն ունեն նաև փոքրիկ լույսեր, որոնք լուսավորում են պատրաստի անկյունը գրադարակի վրա։
Եթե նա սիրում է և՛ կարդալ, և՛ ինչ-որ բան պատրաստել, հավաքելու ընթացքն էլ նվերի մի մասն է՝ մի քանի հանգիստ ժամ սեփական փոքրիկ աշխարհը ստեղծելու համար։ Ընտրեք մի տեսարան, որը, ձեր կարծիքով, նրան դուր կգա՝ հարմարավետ գրադարան կամ նեղլիկ փողոց։ Հավաքածուն ունի մանր մասեր, իսկ որոշ քայլեր մանրակրկիտ աշխատանք են պահանջում, ուստի այն հարմար է համբերությամբ աշխատել սիրող մարդուն։
Rolife գրադարակի մանրակերտ անկյուն — $37.59
Եվ վերջում
Ուշադրությամբ նվեր ընտրելու համար պարտադիր չէ իմանալ նրա կարդացած բոլոր գրքերը։ Սկսեք մի բանից, որ նկատել եք՝ գիրքը, որն ամենուր իր հետ է տանում, հատվածները, որոնք բարձրաձայն կարդում է ձեզ համար, կամ գրադարակները, որոնք անընդհատ վերադասավորում է։ Հաճախ հենց դա էլ բավական է լավ գաղափար գտնելու համար։
Գները, հասանելիությունն ու ապրանքների տարբերակները կարող են փոխվել։ Պատվիրելուց առաջ ստուգեք հղումով բացվող ապրանքի էջը։ Giftopy-ն անձամբ չի փորձարկել այս ապրանքները։
Giftopy-ն կարող է միջնորդավճար ստանալ այս էջի որոշ հղումներով կատարված գնումներից՝ առանց ձեզ համար լրացուցիչ ծախսի։
